Աշխարհի երկրորդ ռակետ, իսպանացի թենիսիստ Կառլոս Ալկարասը դարձել է 2025 թվականի Ֆրանսիայի բաց առաջնության չեմպիոն։ Եզրափակչում նա հաղթել է աշխարհի առաջին ռակետ, իտալացի Յաննիկ Սիններին 4:6, 6:7 (4:7), 6:4, 7:6 (7:3), 7:6 (10:2) հաշվով։
Հանդիպումը տևել է 5 ժամ 29 րոպե։
Կառլոս Ալկարասի համար Փարիզում նվաճված տիտղոսը 20-րդն էր իր կարիերայում և երրորդը՝ այս մրցաշրջանում։ Նախկինում նա դարձել էր Հռոմի, Մոնտե Կառլոյի և Ռոտերդամի մրցաշարերի չեմպիոն։
Ֆրանսիայի բաց առաջնությունն անցկացվել է մայիսի 25-ից հունիսի 8-ը։ Մրցաշարի գործող չեմպիոնը Կառլոս Ալկարասն է, որը անցյալ տարվա եզրափակչում հաղթել էր գերմանացի Ալեքսանդր Զվերևին։