Այսօր՝ հունիսի 8-ին, Վրաստանի հավաքականը սեփական հարկի տակ ընդունել է Կաբո Վերդեի հավաքականին և ոչ-ոքի՝ 1:1 հաշվով, ավարտել հանդիպումը։
Առաջին կեսին ավելացված առաջին րոպեին Վրաստանի ազգային հավաքականի հարձակվող Սաբա Լոբջանիձեն բացել է խաղի հաշիվը,
իսկ 80-րդ րոպեին Կաբո Վերդեի հավաքականի կիսապաշտպան Ռայան Մենդեսը հավասարեցրել է այն։
Ավելի վաղ ընկերական խաղում Վրաստանի ազգային հավաքականը նվազագույն հաշվով (1:0) հաղթել էր Ֆարերյան կղզիների ազգային հավաքականին։
Վրաստանի ազգային հավաքականը 2026 թվականի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում կխաղա Իսպանիայի, Թուրքիայի և Բուլղարիայի հավաքականների դեմ։