Հայաստանի ներկայացուցիչ Առնո Ավետիսյանը հաղթել է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիսում կայացած Tennis Europe-ի մինչև 14 տարեկանների մրցաշարում։ Այս մասին հայտնում է ՀԹՖ մամուլի քարտուղարությունը։
Եզրափակիչում Ավետիսյանը 7։6 6։2 հաշվով հաղթել է բելառուսցի Իվան Պյաչուրային։
Նույն մրցաշարի մինչև 16 տարեկանների զուգախաղում Ավետիսյանը ռուս խաղընկերոջ հետ դարձել է արծաթե մեդալակիր