Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ջոն վան՛տ Սխիպը նախախաղային մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձել է նաև հավաքական չհրավիրված խաղացողներին, մասնավորապես՝ Նորբերտո Բրիասկո Բալեկյանին և Խորեն Բայրամյանին։
«Ես միշտ հետևում եմ խաղացողներին։ Փորձեցինք կապ հաստատել Նորբերտոյի հետ․ շատ բարդ էր նրա հետ կապի դուրս գալը, նախընտրեց չմիանալ։ Այնպես չէ, որ անպայման հրավիրվելու էր։ Ինչ վերաբերում է Բայրամյանին, գիտենք, որ փորձառու խաղացող է, նրան ևս հետևում ենք։ Գիտենք, թե նա ինչի է ունակ, բայց այս պահին նա իմ ծրագրերում չկա»,- ասել է մարզիչը։