Ազգերի լիգա, 3-րդ տեղի համար խաղ
Գերմանիա-Ֆրանսիա՝ 0։2
Գոլերը՝ Կիլիան Մբապե (45+1′), Մայքլ Օլիսե (84′)
Նշենք նաև՝ 53-րդ րոպեին Դենիզ Ունդավը Ֆլորիան Վիրցի փոխանցումից հետո հավասարեցրել էր հաշիվը, սակայն VAR համակարգի վերանայումից հետո գոլը չեղարկվել էր խախտման պատճառով։
Այսպիսով՝ Ֆրանսիայի հավաքականն Ազգերի լիգայի ընթացիկ խաղարկության բրոնզե մեդալակիրն է։
Կիսաեզրափակիչ փուլում Գերմանիայի հավաքականը պարտվել էր Պորտուգալիայի հավաքականին 1:2 հաշվով: Ֆրանսիայի հավաքականը զիջել էր Իսպանիային 4:5 հաշվով: Ֆրանսիացիները 2021 թվկաանին դարձել էին Ազգերի լիգայի հաղթող։
Վերջին անգամ Գերմանիայի և Ֆրանսիայի հավաքականները հանդիպել էին ընկերական խաղի շրջանակում ՝2024 թվականին: Այդ խաղում Բունդեսթիմը հաղթել էր 2:0 հաշվով։