Սերիա Ա-ի չեմպիոն «Նապոլին» հետաքրքրություն է ցուցաբերում «Պարմայի» դարպասապահ Զիոն Սուզուկիի նկատմամբ։
Այդ մասին հայտնում է ինսայդեր Մատեո Մորետոն։
Բացի այդ, Ճապոնիայի հավաքականի դարպասապահը գտնվում է նաև «Միլանի» դիտակետում։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մայք Մենյան ամենայն հավանականությամբ կտեղափոխվի «Չելսի», և միլանյան ակումբը Զիոնին դիտարկում է որպես ֆրանսիացուն փոխարինող։
22-ամյա դարպասապահի տրանսֆերային արժեքն ըստ Transfermarkt-ի գնահատվում է 14 մլն եվրո։ Ա Սերիայում իր նորամուտի մրցաշրջանում նա 37 հանդիպում է անցկացրել։