Ըստ talkSPORT-ի՝ «Բրենտֆորդը» ակտիվորեն փնտրում է իր ներկայիս մարզիչ Թոմաս Ֆրանկին փոխարինող։
Թոմաս Ֆրանկի տեղափոխությունը «Տոտենհեմ» գնալով ավելի հավանական է դառնում, ուստի «Բրենտֆորդը» սկսել է փոխարինող փնտրել։
Աղբյուրի տվյալներով՝ մարզչի պաշտոնի թեկնածուներից մեկը «Իփսվիչի» մարզիչ Կիրան Մաքքենան է։ Չնայած թիմի հետ մինչև 2028 թվականը կնքված պայմանագրին, «Բրենտֆորդը» դրական է տրամադրված հնարավոր բանակցությունների հարցում։
Մաքքենան «Իփսվիչի» ղեկը ստանձնել է 2021 թվականի դեկտեմբերին, երբ թիմը գտնվում էր Առաջին լիգայում։ Իր առաջին լիարժեք մրցաշրջանում (2022/2023) հյուսիսիռլանդացի մարզիչը թիմը դուրս է բերել Չեմպիոնշիփ, իսկ մեկ տարի անց՝ Անգլիայի Պրեմիեր լիգա։