ԱՄՆ 44-րդ նախագահ Բարաք Օբաման դիմել է աշխարհի երկրորդ ռակետ, ամերիկացի թենիսիստուհի Քորի Գաուֆին՝ Ֆրանսիայի բաց առաջնությունում տարած հաղթանակից հետո։
Ռոլան Գարոս 2025-ի եզրափակչում նա 6:7 (5:7), 6:2, 6:4 հաշվով հաղթել է համաշխարհային վարկանիշային աղյուսակի առաջատար, բելառուս Արինա Սաբալենկային։
«Շնորհավորում եմ Քորիին Ֆրանսիայի բաց առաջնությունում տարած ապշեցուցիչ հաղթանակի կապակցությամբ՝ Ռոլան Գարոսի առաջին ամերիկացի մենախաղի չեմպիոնը 10 տարվա ընթացքում։ Մենք հպարտանում ենք քեզնով», — գրել է Օբաման սոցիալական ցանցերի իր անձնական էջում։
21-ամյա Քորի Գաուֆը դարձել է առաջին ամերիկուհին, որը 10 տարվա ընթացքում հաղթել է Ռոլան Գարոսը։