Մադրիդի «Ռեալի» երիտասարդ պաշտպան Դիեգո Ագուադոն կարող է իր կարիերան շարունակել Գերմանիայի Բունդեսլիգայում։ Այս մասին հայտնում է Marca-ն։
Աղբյուրի տեղեկություններով՝ Դորտմունդի «Բորուսիան» պաշտոնական տրանսֆերային առաջարկ է ներկայացրել 18-ամյա ֆուտբոլիստի համար՝ 6 միլիոն եվրոյի չափով։
Միևնույն ժամանակ, «սերուցքայինների» ղեկավարությունը չի շտապում պատասխանել առաջարկին։ «Ռեալը» մտադիր է Ագուադոյին ընդգրկել առաջիկա աշխարհի ակումբային առաջնության հայտացուցակում և պատրաստ կլինի քննարկել նրա ապագան միայն մրցաշարի ավարտից հետո։
Նշենք, որ ավարտված մրցաշրջանում Ագուադոն 13 խաղ է անցկացրել հիմնական և երիտասարդական թիմերի կազմում՝ խփելով մեկ գոլ։ Նրա գործող պայմանագրի ժամկետը մադրիդյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2029 թվականի ամառ։