Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը բացել է Կոսովոյի դեմ ընկերական խաղի հաշիվը:
Հայ ֆուտբոլիստն աչքի է ընկել խաղի արդեն 8-րդ րոպեին:
Ավելի ուշ՝ խաղի 23-րդ րոպեին, տանտերերի կազմում Դելովան կարողացել է հավասարեցնել հաշիվը, իսկ 6 րոպե անց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը դարձյալ առաջ է մղել մեր թիմին: