Թուրինի «Յուվենտուսը» գնել է Պյեր Կալուլուի տրանսֆերային իրավունքները «Միլանից», այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Տրանսֆերի գումարը կազմել է 14.3 միլիոն եվրո, ընդ որում՝ «Միլանը» կարող է հավելյալ 3 միլիոն եվրո ստանալ բոնուսների տեսքով։ Ֆուտբոլիստի հետ կնքվել է պայմանագիր մինչև 2029 թվականի ամառ։
Անցած մրցաշրջանում Կալուլուն «Յուվենտուսում» հանդես է եկել վարձավճարով։ Նա մասնակցել է 39 խաղի բոլոր մրցաշարերում և խփել է մեկ գոլ։
«Յուվենտուսը» պաշտոնապես հայտարարել է տրանսֆերի մասին հենց խաղացողի ծննդյան օրը՝ 2025 թվականի հունիսի 5-ին, երբ ֆրանսիացի պաշտպանը դարձել է 25 տարեկան։