«Փյունիկ» ֆուտբոլային ակումբը հայտարարել է, որ պաշտպան Տարոն Ոսկանյանը լքում է թիմը։ 28-ամյա ֆուտբոլիստը, ով «Փյունիկի» ակադեմիայի սան է, 2011 թվականի ապրիլից մինչև 2016 թվականի հունիսն հանդես է եկել ակումբի հիմնական կազմում։
Այդ ընթացքում Ոսկանյանը «Փյունիկի» կազմում նվաճել է Հայաստանի առաջնության տիտղոսը, երեք անգամ դարձել Հայաստանի Գավաթակիր և մեկ անգամ հաղթել Հայաստանի Սուպերգավաթը։
Ակումբը շնորհակալություն է հայտնել Ոսկանյանին ներդրած աշխատանքի համար և մաղթել հաջողություն հետագա կարիերայում։