Կատալոնական «Բարսելոնան» շարունակում է լուրջ ֆինանսական կորուստներ կրել կորոնավիրուսի համավարակի պատճառով: Marca-ն հայտնում է, որ թիմի կողմից «Կամպ Նոու» մարզադաշտում չխաղացած ամեն հանդիպման համար ակումբը զրկվում է 3.3 մլն եվրոյից:
Այսպիսով, եթե ընթացիկ մրցաշրջանն այդպես էլ ավարտին չհասցվի, ապա «Բարսելոնան» մոտ 20-25 մլն եվրո կկորցնի միայն սեփական մարզադաշտում խաղեր չանցկացնելու համար:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բարսելոնան» իր ֆուտբոլիստների հետ համաձայնության է եկել առաջնությունում հայտարարված դադարի ընթացքում աշխատավարձերի 75% կրճատման շուրջ: Այս մասին հայտնել էր թիմի ավագ Լիոնել Մեսսին:
Ճգնաժամի պատճառով կատալոնական ակումբը պատրաստ է հրաժարվել նաև Նեյմարին ՊՍԺ-ից վերադարձնելու մտքից: