Ինչպես արդեն տեղեկացրել էինք, պորտուգալացի մասնագետ Տուլիպան գլխավորել է «Արարատ-Արմենիան»։ Մասնագետն իր առաջին ուղերձն է հղել «Արարատ-Արմենիայի» երկրպագուներին։
«Հպարտությամբ և մեծ ոգևորությամբ եմ միանում «Արարատ-Արմենիայի» ընտանիքին։ Ես խորապես մոտիվացված եմ՝ ներդրում ունենալու այս նախագծում, նպաստելու մեր ակումբի զարգացմանն ու հաջողություններին, ինչպես նաև մեր երկրպագուների ուրախությանը։ Միասին մենք կկերտենք ամուր հիմքեր՝ հիմնված նվիրվածության, թիմային ոգու և ֆուտբոլի հանդեպ կրքի վրա։ Վստահեք ինձ»,- նշել է պորտուգալացին։
Հավելենք, որ պորտուգալացին փոխարինել է Վարդան Մինասյանին, որի պայմանագրի ժամկետը սպառվել է: Մասնագետի վերջին ակումբը եղել է Պորտուգալիայի 2-րդ լիգան ներկայացնող «Տորենսին»։