«Շախտյորը» սոցիալական ցանցերում հայտարարել է Արդա Թուրանի՝ թիմի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակման մասին։ Թուրք մասնագետի հետ պայմանագիրը նախատեսված է երկու տարվա համար։
Թուրանը 2023 թվականի ապրիլից գլխավորում էր թուրքական «Էյուփսփոր» ակումբը։ Այս ընթացքում նրա գլխավորությամբ թուրքական ակումբը բոլոր մրցաշարերում անցկացրել է 84 խաղ՝ հաղթելով 45 անգամ, 14 անգամ ոչ-ոքի խաղալով և կրելով 25 պարտություն։
Ուկրաինայի առաջնության անցած մրցաշրջանի արդյունքներով «Շախտյորը» զբաղեցնում է երրորդ տեղը՝ 30 տուրում վաստակելով 62 միավոր։ Առաջին տեղը զբաղեցրել է Կիևի «Դինամոն», որը վաստակել է 70 միավոր։ Հաջորդ մրցաշրջանում Թուրանի թիմը կխաղա Եվրոպա լիգայի որակավորման փուլում։