«Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալն արձագանքել է կատալոնական ակումբի հետ պայմանագիրը մինչև 2031 թվականը երկարաձգելուն։ Սոցցանցերի իր էջերում 17-ամյա ֆուտբոլիստը հրապարակել է «Բլաուգրանայի» դրոշով լուսանկար, որին կից գրել է. «Պարի՛ր, Ռայան, 2031»։
17-ամյա ֆուտբոլիստը, հավանաբար, նկատի ունի ավելի վաղ տեղի ունեցած մի միջադեպ, երբ նա ներկայացել էր որպես այլ մարդ՝ հանդիպելով ֆրանսիացի զբոսաշրջիկների, որոնք խնդրել էին լուսանկարել իրենց։ Յամալն ասել էր, որ իր անունը Ռայան է։ Ավելի ուշ, «Բարսելոնայի» հարձակվողն ինքը կատակել էր այս դրվագի վերաբերյալ։
Յամալը կապտանռնագույնների սան է։ 2024/2025 մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 55 խաղի, որոնցում խփել է 18 գոլ և կատարել 25 գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի նախորդ պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ էր մինչև 2026 թվականի ամառը։ Transfermarkt պորտալում տրամադրված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 180 միլիոն եվրո։