Մի քանի օր առաջ «Ռեալի» նոր գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն ոչ պաշտոնական զրույց է ունեցել ակումբից հեռացած Կառլո Անչելոտիի հետ։ Այս մասին հաղորդում է Marca-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ զրույցի ընթացքում մասնագետները գնահատել են Արքայական ակումբում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև այն, թե ինչպես է անցել անցած մրցաշրջանը «սերուցքայինների» համար։ Անչելոտին և Ալոնսոն քննարկել են թիմի կոնկրետ խնդիրները և ուժեղ կողմերը։
Մարզիչները համակարծիք են եղել, որ «Ռեալի» համար առաջնահերթությունը պաշտպանության որակի բարելավումն է։ Ընդգծվում է, որ Անչելոտին ցրել է Ալոնսոյի որոշ կասկածներ իսպանական գրանդում աշխատելու վերաբերյալ։
«Ռեալ Մադրիդը» իսպանացի մասնագետի նշանակման մասին հայտարարեց կիրակի՝ մայիսի 25-ին։ Պայմանագիրը ուժի մեջ է մինչև 2028 թվականի հունիսի 30-ը։