«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը շաբաթ օրը՝ մայիսի 24-ին, թիմի հետ խորհրդակցություն է անցկացրել, որտեղ հարձակվող Ալեխանդրո Գարնաչոյին ասել է, որ նա պետք է նոր ակումբ փնտրի։ Այս մասին հաղորդում է Daily Mail-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
«Ավելի լավ է աղոթես, որ գտնես մի ակումբ, որը պայմանագիր կկնքի քեզ հետ», — ասել է մարզիչը։
20-ամյա ֆուտբոլիստն ավելի վաղ բողոքել էր, որ Եվրոպա լիգայի եզրափակիչ խաղում, որը մանկունիանցիները պարտվել են 0-1 հաշվով, խաղացել է ընդամենը 20 րոպե՝ ՝չնայած այն հանգամանքին, որ մինչ այդ նա կանոնավոր խաղային պրակտիկա էր ստացել։