Հայաստանի ազգային հավաքականը պատրաստ է ընկերական հանդիպում անցկացնել Ռուսաստանի հավաքականի հետ, եթե նման հնարավորություն ընձեռվի, «Матч ТВ»-ին հայտնել է Հայաստանի հավաքականի դարպասապահների մարզիչ Ռոման Բերեզովսկին։
2022 թվականի փետրվարին ՖԻՖԱ-ն և ՈւԵՖԱ-ն անորոշ ժամկետով բացառել էին Ռուսաստանի հավաքականին և ակումբներին իրենց հովանու ներքո անցկացվող մրցաշարերից։ Հայաստանի և Ռուսաստանի հավաքականները վերջին անգամ հանդիպել էին 2014 թվականին, երբ Ռուսաստանը հաղթել էր 2:0 հաշվով։
— Քննարկվե՞լ է Ռուսաստանի հետ ընկերական խաղ անցկացնելու հնարավորությունը։
— Ոչինչ չեմ լսել։
— Պատրա՞ստ եք խաղալ, եթե նման հնարավորություն լինի։
— Իհարկե, — ասել է Բերեզովսկին «Матч ТВ»-ին։
Ռուսաստանի հավաքականը հունիսին կանցկացնի երկու ընկերական հանդիպում՝ հունիսի 6-ին Մոսկվայում Նիգերիայի, իսկ հունիսի 10-ին Մինսկում Բելառուսի հավաքականի հետ։