«Բարսելոնայի» 17-ամյա հարձակվող Լամին Յամալ երկարաձգել է պայմանագիրը կատալոնական ակումբի հետ մինչև 2031 թվականը։
El País-ի տեղեկություններով՝ իսպանացի ֆուտբոլիստը նոր պայմանագրով տարեկան կվաստակի մոտ 15 միլիոն եվրո, ինչը երեք անգամ ավելի է, քան նրա ներկայիս աշխատավարձը։ Ավելին, բոնուսները հաշվի առնելով, Յամալի աշխատավարձը կարող է աճել մինչև 20 միլիոն եվրո։ Այս բոնուսը ստանալու պայմանները նկարագրվում են որպես «հեշտությամբ կատարվող»։
Այս մրցաշրջանում Յամալը բոլոր մրցաշարերում մասնակցել է 55 խաղի, որոնցում խփել է 18 գոլ և կատարել 25 գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։ Transfermarkt պորտալում տրամադրված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 180 միլիոն եվրո։