«Մանչեսթեր Յունայթեդը» հետևում է «Անտվերպենի» 22-ամյա դարպասապահ Սեննե Լամենսին և «Լեսթերի» 24-ամյա դարպասապահ Մադս Հերմանսենին։ Այս մասին հաղորդում է The Telegraph-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Կարմիր սատանաների» պահեստային դարպասապահ Ալտայ Բայինդիրը կարող է լքել ակումբը։ Մանկունիացիները ցանկանում են ձեռք բերել դարպասապահի, որը կարող է մրցակցել Օնանայի հետ։ Հնարավոր է, որ կամերունցի ֆուտբոլիստը նույնպես լքի ակումբը։ Օնանայի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերել Սաուդյան Արաբիայի թիմերը։
Լամենսի ներկայիս աշխատանքային պայմանագիրը «Անտվերպենի» հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի ամառը։ Հերմանսենի պայմանագիրը «Լեսթերի» հետ ուժի մեջ է մինչև 2028 թվականի հունիսի 30-ը։