Լեհ դարպասապահ Վոյցեխ Շչեսնին կշարունակի հանդես գալ կատալոնական «Բարսելոնայում»։
Ըստ Goal.pl-ի՝ Շչեսնին երկարաձգել է պայմանագիրը ակումբի հետ ևս երկու տարով՝ մինչև 2027 թվականի ամառ։ Նրա ներկայիս պայմանագիրն ավարտվում է ընթացիկ մրցաշրջանի վերջում։ Շչեսնին «Բարսելոնային» միացել էր 2024 թվականի հոկտեմբերին՝ վերականգնելով իր կարիերան։
Հիշեցնենք, որ Շչեսնին «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 30 խաղ՝ բաց թողնելով 36 գոլ։