Ընթանում է Բելառուսի առաջնության 5-րդ տուրը: Երեկ կայացել է 2 հանդիպում: Գեղամ Կադիմյանի «Նեմանը» պարտվել է Մինսկի «Դինամոյին», իսկ «Գորոդեան» 1-0 հաշվով հաղթել է «Էներգետիկին»:
Տուրի 3-րդ խաղն ավարտվեց քիչ առաջ. մրցեցին «Բելշինան»-«Սմոլևիչին»: Կողմերը փոխանակեցին մեկական գնդակ: Տանտերերի՝ 80-րդ րոպեին Գլեբկոյի խփած գնդակին հյուրերը պատասխանեցին 90-րդ րոպեին Բարշուկովի հստակ իրացրած 11 մետրանոցով:
5 տուրից հետո «Բելշինան» ու «Սմոլևիչին» եզրափակում են մրցաշարային աղյուսակը: