Fastex Պրեմիեր լիգայի 2024/25 մրցաշրջանի վերջին՝ 33-րդ տուրում «Գանձասարը» ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում 2։2 հաշվով ոչ-ոքի խաղաց ԲԿՄԱ-ի հետ։
«Գանձասարի» կազմում գոլերով աչքի ընկան Սիմոն Օբոնդեն և Լուկ Մերիլը։ Բանակայիններից պատասխանեցին Վյաչեսլավ Աֆյանը և Դանեիլ Աղբալյանը։
Այս խաղից հետո «Գանձասարը» վաստակած միավորների թիվը հասցրեց 10-ի և մրցաշրջանն ավարտեց վերջին՝ 11-րդ հորիզոնականում։ ԲԿՄԱ-ն մրցաշրջանն ավարտեց 36 միավորով՝ զբաղեցնելով 6-րդ տեղը։
Հանդիպման տեսությունը կարող եք դիտել ԱՅՍՏԵՂ։
ՀՊԼ-ի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․