Բելգիացի կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն, որը նախկինում հայտարարել էր «Մանչեսթեր Սիթիից» հեռանալու մասին, դիտարկում է երկու ակումբ՝ կարիերան շարունակելու համար։
Ինչպես լրագրող Բեն Ջեյքոբսը հաղորդում է X սոցիալական ցանցում, Դե Բրույնեն վերջերս համաձայնության է եկել «Նապոլիի» հետ ֆինանսական պայմանների շուրջ, բայց նաև դիտարկում է «Չիկագո Ֆայրի» առաջարկը։ MLS ակումբը պատրաստ է 33-ամյա ֆուտբոլիստին տարեկան վճարել առնվազն 12 միլիոն դոլար, ինչը կրկնակի ավելի է, քան նեապոլիտանական ակումբի առաջարկածը։
Չնայած գումարի տարբերությանը, Դե Բրույնեն վերջնական որոշումը կկայացնի՝ հիմնվելով իր ընտանիքի շահերի և 2026 թվականի Աշխարհի առաջնությանը նախապատրաստվելու ծրագրերի վրա, այլ ոչ թե միայն ֆինանսականի վրա։
Երկու ակումբներն էլ ակնկալում են ֆուտբոլիստից պատասխան ստանալ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո։ Դե Բրույնեն ինքը դեռ պետք է պարզի, թե արդյոք «Մանչեսթեր Սիթիի» կազմում կմասնակցի՞ աշխարհի ակումբային առաջնությանը, թե՞ ոչ։