«Մանչեսթեր Սիթին» տեղեկացրել է «Ռեալ Մադրիդին», որ բաց կլինի Ռոդրիի տրանսֆերի վերաբերյալ առաջարկներ ընդունելուն միայն մեկ դեպքում։
Այդ մասին հայտնում է Defenca Central-ը։
Մանչեսթերյան ակումբը կհամաձայնի այս տրանսֆերին, եթե Ջուդ Բելինգհեմը ընդգրկվի այս գործարքում։
«Ռեալ Մադրիդը» բացառել է այս տարբերակը։
Ավելի վաղ տեղեկություն էր հայտնվել, որ մադրիդյան գրանդի տրանսֆերային նպատակներից մեկն Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստն է։