Լոնդոնի «Արսենալը» հետաքրքրություն է ցուցաբերում արգենտինացի դարպասապահ Էմիլիանո Մարտինեսի նկատմամբ։ Այս մասին հաղորդում է The Sun-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ տրանսֆերը կարող է իրականություն դառնալ, եթե Դավիդ Ռայան լքի «Արսենալը»։
Ռայայի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում միանգամից երկու մադրիդյան ակումբներ՝ «Ռեալը» և «Ատլետիկոն»։
Մարտինեսը, ով ներկայումս հանդես է գալիս «Աստոն Վիլայում», ժամանակին եղել է «Արսենալի» ֆուտբոլիստ և հանդիսանում է լոնդոնյան ակումբի սան․ նա 2010 թվականին տեղափոխվել է լոնդոնյան ակումբի համակարգ «Ինդեպինդյենտեի» ակադեմիայից։ Նա շատ քիչ խաղաժամանակ էր ստանում և անընդհատ վարձավճարով հանդես էր գալիս այլ անգլիական ակումբներում մինչև 2020 թվականը, երբ վերջնականապես տեղափոխվեց «Աստո Վիլա»։