Մադրիդի «Ռեաի» մամուլի ծառայությունը հրապարակել է թիմի կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեի բժշկական զննման արդյունքները։
26-ամյա ուրուգվայցու մոտ ախտորոշվել է գոտկասրբոսկրային օստեոխոնդրոզ։ Վերականգնման ժամկետների մասին որևէ տեղեկություն չի հրապարակվել։
Այս մրցաշրջանում Վալվերդեն «Ռեալի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 58 խաղում խփել է ինը գոլ և կատարել ութ գոլային փոխանցում։
Հունիսի 18-ին մադրիդյան թիմը կանցկացնի իր առաջին խաղը 2025 թվականի ՖԻՖԱ-ի ակումբային աշխարհի առաջնությունում՝ «Ալ-Հիլալի» դեմ։