Մադրիդի «Ռեալն» իր պաշտոնական կայքում հայտարարել է Խաբի Ալոնսոյի՝ թիմի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելու մասին։ Իսպանացի մասնագետի պայմանագիրը նախատեսված է մինչև 2028 թվականի հունիսի 30-ը։ Այն ուժի մեջ կմտնի 2025 թվականի հունիսի 1-ին։
Ալոնսոյի վերջին աշխատավայրը «Բայերում» էր, որը նա գլխավորում էր 2022 թվականի հոկտեմբերից։ Նրա ղեկավարությամբ լևերկուզենյան ակումբը դարձել է Գերմանիայի չեմպիոն, ինչպես նաև նվաճել է Գերմանիայի գավաթը և Սուպերգավաթը։ Մինչև «Բայերում» աշխատելը, Խաբին հաջողությամբ աշխատել է «Ռեալ Մադրիդի» երիտասարդական համակարգում։
Ալոնսոն իր ֆուտբոլային կարիերայի ընթացքում խաղացել է «Ռեալդի» կազմում։ Նա մադրիդյան թիմի կազմում խաղացել է 2009-ից 2014 թվականներին։ Այս ընթացքում նա մասնակցել է բոլոր մրցաշարերում անցկացրած 236 խաղի, որոնցում խփել է վեց գոլ և կատարել 31 գոլային փոխանցում։