«Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին գոլի հեղինակ է դարձել MLS-ի հերթական տուրի՝ «Ֆիլադելիա Յունիոնի» դեմ խաղում, որն ավարտվել է ոչ-ոքի՝ 3։3 հաշվով։
Արգենտինացին տուգանայինից կատարած հիանալի հարվածով դարձել է գոլի հեղինակ։
Այս գոլը Լիոնել Մեսսիի համար 11-րդն էր ընթացիկ մրցաշրջանում։ Նա հինգ գոլ խփել է ԿՈՆԿԱԿԱՖ-ի Չեմպիոնների գավաթում և 6-ը՝ MLS-ում։ Նա նաև երեք գոլային փոխանցում է կատարել բոլոր մրցաշարերում։