«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը մեկնաբանել է թիմի ուրուգվայցի պաշտպան Ռոնալդ Արաուխոյի ապագան։
«Արաուխոն կմնա։ Նա վերջերս պայմանագիր է կնքել։ Ես 100%-ով վստահ եմ, որ նա մեզ հետ կլինի։ Ես վստահում եմ նրան։ Նրա համար դժվար մրցաշրջան էր՝ վնասվածքի պատճառով։ Կուբարսին և Ինիգոն հիանալի մրցաշրջան անցկացրին, իսկ Արաուխոն դժվարությամբ ինտեգրվեց թիմին՝ վերադառնալուց հետո։ Բայց նրա վիճակը կբարելավվի նախամրցաշրջանային մարզումներից հետո»,- «Ատլետիկի» դեմ կայանալիք խաղի նախախաղային մամուլի ասուլիսում ասել է Ֆլիկը։
Վաղը՝ մայիսի 25-ին, «Բարսելոնան» Իսպանիայի առաջնության վերջին տուրում կհյուրընկալվի Բիլբաոյի «Ատլետիկին»։ Խաղը կկմեկնարկի Երևանի ժամանակով 23։00-ին։