Մադրիդի «Ռեալի» խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում անցկացրեց իր վերջին խաղը «արքայական» ակումբի կազմում։
Լա լիգայի 38-րդ տուրի «Ռեալ Սոսյեդադի» դեմ խաղից հետո (2։0) 39-ամյա ֆուտբոլիստը դիմեց «սերուցքայինների» երկրպագուներին։
«Ես կավարտեմ մի արտահայտությամբ, որն ինձ շատ է դուր գալիս. մի՛ լացիր, որովհետև դա ավարտվեց, այլ ժպտա, որովհետև դա տեղի ունեցավ։ Կեցցե՛ «Ռեալ Մադրիդը» և ուրիշ ոչինչ։ Շնորհակալություն»,- ասել է Մոդրիչը։
Մոդրիչը կհեռանա «Ռեալից» աշխարհի ակումբային առաջնությունում թիմի կազմում խաղալուց հետո։ Խորվաթ կիսապաշտպանը «սերուցքայինների» կազմում խաղացել է տասներեք մրցաշրջան։