Մոսկվայի «Լոկոմոտիվի» և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը վերջերս հայտնել էր, որ ընթացիկ մրցաշրջանից հետո մտադիր է հեռանալ մոսկովյան ակումբից։
Legalbet-ի հաղորդմամբ՝ 26-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Ռուսաստանի նոր չեմպիոն «Կրասնոդարը», որտեղ արդեն հանդես է գալիս Թիկնիզյանի հավաքականային թիմակից Էդուարդ Սպերցյանը։ Ակումբի ղեկավարության կարծիքով՝ խաղացողների միջև ընկերական հարաբերությունները կարող են նպաստել Նաիրի հնարավոր տրանսֆերին։
Թիկնիզյանը «Լոկոմոտիվի» հետ գործող պայմանագիր ունի մինչև 2026 թվականի կեսը։ Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 6 միլիոն եվրո։