Իտալիայի առաջնության վերջին տուրում «Նապոլին» 2:0 հաշվով հաղթեց «Կալյարիին» և դարձավ Իտալիայի 2024/25 մրցաշրջանի չեմպիոն։ Այդ հաղթանակը յուրահատուկ նշանակություն ունեցավ թիմի նախկին ֆուտբոլիստ Խվիչա Կվարացխելիայի համար։ Վրացի կիսապաշտպանը դարձավ երկու ազգային առաջնության հաղթող մեկ մրցաշրջանում։
24-ամյա ֆուտբոլիստը մրցաշրջանի առաջին կեսը անցկացրել էր «Նապոլիում», որտեղ մասնակցել է 17 հանդիպման՝ աչքի ընկնելով 5 գոլով և 3 գոլային փոխանցմամբ։ Ձմռանը նա տեղափոխվեց ՊՍԺ՝ և՛ Ֆրանսիայի, և՛ Իտալիայի բարձրագույն դիվիզիոններում դառնալով չեմպիոն։
Հիշեցնենք, որ Խվիչան ընթացիկ մրցաշրջանում կարող է կարիերայում առաջին անգամ դառնալ նաև Չեմպիոնների լիգայի գավաթակիր, եթե մայիսի 31-ին եզրափակիչում փարիզյան գրանդը կարողանա հաղթել Միլանի «Ինտերին»։