Այսօր՝ մայիսի 24-ին, կկայանա Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 30-րդ տուրի հանդիպումը, որում կհանդիպեն «Կրասնոդարը» և Մոսկվայի «Դինամոն»։
Հանդիպումը կմեկնարկի 17։30-ին։
Տանտերերի մեկնարկային կազմում է թիմի ավագ Էդուարդ Սպերցյանը։
«Կրասնոդարը» մեկ միավորի առավելություն ունի «Զենիթի» նկատմամբ, որն իր հերթին ընդունում է «Ախմատին»։
Հաղթանակի դեպքում, «Կրասնոդարն» ակումբի պատմության մեջ առաջին անգամ կնվաճի Ռուսաստանի չեմպիոն կոչումը։