ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն ընտրություն չի կատարել հարձակվողներ Լիոնել Մեսսիի և Կրիշտիանու Ռոնալդուի միջև՝ նշելով երկու ֆուտբոլիստների մեծությունը։
«Երկու հիանալի ֆուտբոլիստ, երկու անհավանական ֆուտբոլիստ։ Եթե դուք պորտուգալացի եք, կընտրեք Ռոնալդուին, եթե արգենտինացի եք, կընտրեք Մեսսիին։ Եթե դուք ֆուտբոլի երկրպագու եք, ապա կցանկանայիք նրանց երկուսին էլ տեսնել խաղադաշտում։
Ես կցանկանայի նրանց տեսնել նույն թիմում։ Պատկերացրեք նրանց երկուսին նույն թիմում, դա ինչ-որ յուրահատուկ բան կլիներ», — ասել է Ինֆանտինոն փոդքասթի եթերում։
Այժմ 37-ամյա Մեսսին հանդես է գալիս «Ինտեր Մայամիում»։ Իր հերթին, 40-ամյա Ռոնալդուն հանդես է գալիս Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասրում»։