«Ինտերի» պաշտպան Ստեֆան դե Վրեյը խոսել է իտալական Ա Սերիայում «Նապոլիի» չեմպիոնության մասին։
Ուրբաթ օրը «Ինտերը» վերջին տուրում հաղթեց «Կոմոյին», բայց աղյուսակում մեկ միավորով հետ մնաց «Նապոլիից», որը հաղթեց «Կալյարիին»:
«Մենք մեր գործը կատարեցինք։ Գիտեինք, որ կախված էինք մեկ այլ հանդիպման արդյունքից։ Այսօր մենք չէինք կարող ավելին անել, քան արեցինք։ Հիմա մենք պետք է սա թողնենք անցյալում։
Սկզբունքորեն, մենք արժանի չէինք Սկուդետտոյին։ Չեմպիոնությանն արժանի է այն թիմը, որը 38 տուրից հետո աղյուսակի վերին հորիզոնականում է։ Միաժամանակ, կա զգացողություն, որ մենք կարող էինք շատ ավելի լավ հանդես գալ առաջնությունում», — մեջբերում է ֆուտբոլիստին Sempre Inter-ը։