Կաորու Միտոման պատրաստ է միանալ «Բավարիային»։ Լրագրող Ֆլորիան Պլետենբերգը պնդում է, որ «Բրայթոնի» վինգերը հստակորեն հասկացրել է, որ պատրաստ է ամռանը գերմանական ակումբ տեղափոխվելու համար։
Մյունխենյան թիմն արդեն կապ է հաստատել և հանդիպել է ճապոնացի ֆուտբոլիստի ներկայացուցիչների հետ։
Միտոման դիտարկվում է որպես Քինգսլի Քոմանի կամ Լերոյ Սանեի փոխարինող։ Այս մրցաշրջանում նա Պրեմիեր լիգայի 35 հանդիպմանը խփել է 10 գոլ և «Բրայթոնի» ամենաարդյունավետ ֆուտբոլիստն է ու թիմի առաջատարը։ «Բավարիան» դիտարկում է նաև «Միլանից» Ռաֆայել Լեաուի թեկնածությունը, սակայն դեռ հատնի չէ, թե ֆուտբոլիստն ինչ է մտածում այս տարբերակի վերաբերյալ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բրայթոնը» պատրաստ է դիտարկել ֆուտբոլիտի տրանսֆերի՝ ավելի քան 90 մլն եվրո առաջարկները, սակայն ըստ Bayern & Germany-ի՝ տրանսֆերի արժեքը կարող է ավելի համեստ գումար կազմել՝ 40-45 մլն եվրո։ Միտոմայի ծառայություններով հետաքրքրված են նաև «Ալ Նասրը» և «Չելսին»։