«Նապոլիի» նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսը խոսել է Սկուդետոն նվաճելուց հետո թիմի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի ապագայի մասին։
«Կոնտեն կմնա՞ Նապոլիում։ Երբեք մի՛ ասա երբեք։ Մարզիչներն ունեն իրենց սեփական կարծիքը, որը պետք է հարգել։
Դուք երբեք չպետք է նրանց պարտադրեք, նույնիսկ եթե կան պայմանագրեր։ Այնուամենայնիվ, ես շատ ուրախ կլինեի, եթե նա փորձեր իր ուժերը Չեմպիոնների լիգայում», — ասել է Դե Լաուրենտիսը երեկ կայացած հանդիպումից հետո։
Կոնտեն նեապոլիտանական ակումբի գլխավոր մարզիչ էր նշանակվել անցյալ ամռանը։