Իտալիական Ա Սերիայի 38-րդ տուրում «Նապոլին» ընդունում է «Կալյարիին»։ Առաջին կեսից հետո տանտերերը հաղթում են նվազագույն հաշվով։
42-րդ րոպեին հանդիպման հաշիվը շրջադարձ գեղեցիկ հարվածով բացել է «Նապոլիի» կիսապաշտպան Սքոթ Մաքթոմինեյը:
Իտալիայի 2024/25 մրցաշրջանի առաջնության մրցաշարային աղյուսակը գլխավորում է «Նապոլին», որը 37 խաղից հետո ունի 79 միավոր և մեկ միավորով գերազանցում է «Ինտերին»։
Զուգահեռաբար ընթացող խաղում «Ինտերը» հյուրընկալվելիս մրցում է «Կոմոյի» հետ և դարձյալ նվազագույն հաշվով առավելության է հասել առաջին կեսում։ Միակ գոլը 20-րդ րոպեին խփել է դե Վրեյը։