Անգլիական «Լիվերպուլը» պաշտոնական առաջարկ է արելԼևերկուզենի «Բայերին»՝ հարձակվողական կիսապաշտպան Ֆլորիան Վիրցի տրանսֆերի վերաբերյալ, հաղորդում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն X (նախկինում՝ Twitter) սոցիալական ցանցում։
Աղբյուրի փոխանցմամբ՝ այն բանից հետո, երբ խաղացողը համաձայնվել է միանալ մերսիսայդցիներին, ակումբներն այժմ բանակցություններ են վարում տրանսֆերի արժեքի շուրջ։ Նշվում է, որ բրիտանացիները ցանկանում են, որ գործարքը տեղի ունենա հնարավորինս շուտ, և այն երկար չձգվի՝ անակնկալներից խուսափելու համար։
Այս մրցաշրջանում Վիրցը բոլոր մրցաշարերում անցկացրել է 45 խաղ, խփել 16 գոլ և կատարել 15 գոլային փոխանցում։ Transfermarkt պորտալում տրամադրված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 140 միլիոն եվրո։