Բուլղարիայի Բարգաս քաղաքում ընթացող Avenue Cup U14 մրցաշարում հայ թենիսիստներն ավարտել են մրցելույթները։
Տղաների մենախաղում Հայաստանի ներկայացուցիչ Առնո Ավետիսյանը հասել է մինչև ⅛ եզրափակիչ, որտեղ 4-6, 0-6 հաշվով զիջել է Լատվիայի ներկայացուցչին, որը հասել է մինչև եզրափակիչ։
Աղջիկների մենախաղում Մարիա Ազիզյանը ևս դուրս է մնացել ⅛ եզրափակիչից՝ 3-6, 0-6 հաշվով զիջելով հույն թենիսիստուհուն։
Տղաների զուգախաղում Առնո Ավետիսյան — Նիկոլայ Ֆլորինտա (Մոլդովա) զույգը քառորդ եզրափակիչում 5-7, 4-6 հաշվով զիջել է բելգիացի ու բուլղարացի թենիսիստներին։
Աղջիկների զուգախաղում Մարիա Ազիզյան — Բեգում Բալկան (Թուրքիա) զույգը 5-7, 4-6 հաշվով զիջել է Բուլղարիայի թենիսիստուհիներին ու լքել պայքարը ⅛ եզրափակիչում։