Լևերկուզենի «Բայերիի» հարձակվողական կիսապաշտպան Ֆլորիան Վիրցը որոշել է մերժել «Բավարիայի»՝ պայմանագիրը երկարաձգելու առաջարկը և տեղափոխվել անգլիական «Լիվերպուլ»։ Այս մասին հայտնել է լրագրող Սաշա Տավոլիերին X (նախկինում՝ Twitter) սոցիալական ցանցում։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Վիրցը անձամբ է տեղեկացրել «Բավարիայի» ղեկավարությանը իր որոշման մասին։ «Լիվերպուլը» այժմ կավարտի «Բայերի» հետ մոտ 150 միլիոն եվրո արժողությամբ գործարքը։
Այս մրցաշրջանում Վիրցը բոլոր մրցաշարերում անցկացրել է 45 խաղ, խփել 16 գոլ և կատարել 15 գոլային փոխանցում։ Transfermarkt պորտալում տրամադրված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 140 միլիոն եվրո։