Մոսկվայի «Լոկոմոտիվի» տնօրենների խորհրդի անդամ Վալերի Ֆիլատովը «Match TV»-ին ասել է, որ Նաիր Թիկնիզյանը գործող պայմանագիր ունի ակումբի հետ և պետք է մեկներ ՌՊԼ-ի 30-րդ տուրի՝ Տոլյատիի «Ակրոնի» դեմ շաբաթ օրը կայանալիք խաղին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Թիկնիզյանը թիմի հետ չի մեկնել Սամարա՝ «Ակրոնի» դեմ առաջնության վերջին տուրի խաղին։
Երկուշաբթի օրը 26-ամյա կիսապաշտպանը ԲԿՄԱ-ի հետ խաղից հետո լրագրողներին ասել էր, որ ինքը գոհ չէ խաղաժամանակի քանակից, ուստի մրցաշրջանի ավարտից հետո մտադիր է խնդրել «երկաթուղայինների» ղեկավարությանը բաց թողնել իրեն։
«Թող ղեկավարությունը որոշի, թե ինչպես վարվել Թիկնիզյանի հետ։ Եթե նա պայմանագիր ունի, ինչո՞ւ չպետք է թիմի հետ գնա խաղին։ Թող գործի պայմանագրի համաձայն, կարծում եմ։ Նա համաձայնություն ունի։ Եթե ակումբը նրան բաց չթողնի, դա նշանակում է, որ նա կխաղա մինչև պայմանագրի ավարտը,- «Match TV»-ին ասել է Ֆիլատովը։
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստի պայմանագիրը «Լոկոմոտիվի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։