Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 32-րդ տուրում «Վանը» Չարենցավանում ընդունել է «Փյունիկին» և 3:2 հաշվով հաղթանակ է տարել:
Վահե Գևորգյանի թիմի կազմում հանդիպման հաշիվը 33-րդ րոպեին բացել է Մոմո Տուրեն, երկու րոպե անց Ուսման Ակորեդեն կրկնապատկել է իր թիմի առավելությունը: «Փյունիկի» կազմում հաշիվը տարբերությունն առաջին կեսի վերջին րոպեին կրճատել է Տարոն Ոսկանյանը: Երկրորդ կեսում, սակայն, Կլայդեր Մասեդոն խփել է իր թիմի երրորդ գնդակ: «Փյունիկի» ֆուտբոլիստները ևս մեկ գոլ խփել են 90+8-րդ րոպեին, սակայն ավելին անել չի հաջողվել:
Հանդիպման տեսանյութը
Այս հանդիպումից հետո «Վանը» 49 միավորով շարունակում է զբաղեցնել մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը: «Փյունիկը» 53 միավորով 4-րդ տեղում է: Եղիշե Մելիքյանն արդեն ապահովել է իր տեղը Կոնֆերենցիաների լիգայում: «Փյունիկի» համար ՀՊԼ ընթացիկ մրցաշրջանն ավարտվեց, իսկ «Վանը» վերջին խաղը կանցկացնի մայիսի 28-ին՝ Երևանում հյուրընկալվելով «Ուրարտուի» կողմից:
Մրցաշարային աղյուսակը