ՈՒԵՖԱ-ն պաշտոնապես ներողություն է խնդրել «Տոտենհեմ» ակումբից 2024/2025 մրցաշրջանի Եվրոպայի լիգայի եզրափակչի պարգևատրման արարողության ժամանակ մեդալների պակասի համար։
Թիմի ավագ Սոն Հյոն Մինը և ևս երկու խաղացողներ մեդալ չեն ստացել՝ կազմակերպչական բացթողման պատճառով։ Սոնը գավաթը բարձրացրել է առանց մեդալի։
«Ցավով նշում ենք, որ պարգևատրման ժամանակ բեմում բավարար մեդալներ չեն եղել՝ խաղացողների թվի անսպասելի անհամապատասխանության պատճառով։ Մեդալները անմիջապես փոխանցվել են հաղթող թիմի հանդերձարան՝ մեր անկեղծ ներողություններով այս վրիպման համար»,- Reuters-ին հայտնել է ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայության ներկայացուցիչը։