«Վալենսիայի» և Վրաստանի ազգային հավաքականի դարպասապահ Գիորգի Մամարդաշվիլին խոսել է «Լիվերպուլ» տեղափոխվելու մասին։
24-ամյա դարպասապահը նախորդ ամառ պայմանագիր է կնքել անգլիական ակումբի հետ մինչև 2031 թվականը, սակայն մեկ մրցաշրջանով վարձավճարով մնացել է «Վալենսիայում»։
««Լիվերպուլն» ինձ տեսնում է որպես առաջիկա 10 տարիների դարպասապահ։ Իմ հաջորդ քայլը կլինի նույնը, ինչ «Վալենսիայում» առաջին մրցաշրջանումս՝ ցույց տալ, թե ինչի եմ ընդունակ և անել առավելագույնը։ Ամենակարևորն են համբերությունը, մարզումները և քրտնաջան աշխատանքը։ Մնացածը կգա ինքն իրեն։ Կարծում եմ՝ ամեն ինչ լավ կլինի։ Ալիսոնի հետ մարզումները կօգնեն ինձ աճել, մեծ փորձ կստանամ նրա կողքին», — ասել է Մամարդաշվիլին Geo Team-ին։
Ընթացիկ մրցաշրջանում վրացի դարպասապահը Լա Լիգայում 33 խաղում բաց է թողել 47 գոլ և 8 խաղում դարպասը պահել անառիկ։