«Բարսելոնայի» մարզական տնօրեն Դեկուն արձագանքել է լուրերին, որոնք կապում են կատալոնական ակումբը «Լիվերպուլի» հարձակվող Լուիս Դիասի և «Մանչեսթեր Յունայթեդի» խաղացող Մարկուս Ռեշֆորդի հետ:
«Ես հավանում եմ և՛ Դիասին, և՛ Ռեշֆորդին, բայց չեմ կարող խոսել այն ֆուտբոլիստների մասին, որոնք պայմանագիր ունեն այլ ակումբների հետ: Ինձ համար առաջնային է բարելավել մեր ներքին ռեսուրսները», – ասել է Դեկուն:
Հիշեցնենք, որ «Բարսելոնան» վերջերս երկարաձգել է գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկի պայմանագիրը մինչև 2027 թվականը: