«Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ծիծաղով է արձագանքել Սաուդյան Արաբիայի առաջնությունում վրիպած 11-մետրանոցին:
33-րդ տուրում «Ալ Նասրը» 2:0 հաշվով հաղթել է «Ալ Խալիջին»: Երկրորդ խաղակեսում, երբ հաշիվը 0:0 էր, 40-ամյա պորտուգալացին վրիպել է 11-մետրանոց հարվածից: Սակայն ավելացված ժամանակում Ռոնալդուն հաջողությամբ իրացրել է մեկ այլ 11-մետրանոց՝ շտկելով իր սխալը:
«Այն երեկոներից էր, երբ գնդակը պարզապես չէր ցանկանում մտնել դարպասը… մինչև վերջապես մտավ», – գրել է Ռոնալդուն՝ հրապարակելով լուսանկար, որտեղ նա ժպտում է խաղադաշտում:
«Ալ Նասրը» 67 միավորով զբաղեցնում է Սաուդյան Արաբիայի առաջնության աղյուսակի 4-րդ հորիզոնականը և շարունակում է պայքարը մրցանակային եռյակում տեղ գրավելու համար: