Իտալական «Յուվենտուսը» միացել է «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին դե Բրույնեի տրանսֆերային մրցավզքին։
Իտալացի լրագրող Մատեո Մորետոյի խոսքով՝ թուրինյան ակումբը կապ է հաստատել բելգիացի ֆուտբոլիստի հետ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ նրա տեղափոխության վերաբերյալ։
Նշվում է, որ համենայն դեպս այս պահին «Նապոլի» տեղափոխությունն ավելի հավանական է թվում։ Աղբյուրի տվյալներով՝ Դե Բրույնեի և Նեապոլի ակումբի միջև արդեն իսկ կա համաձայնություն՝ տարեկան 10 միլիոն եվրո աշխատավարձով պայմանագրի վերաբերյալ։ Դեռ հայտնի չէ՝ ինչ պայմաններ է առաջարկում թուրինյան գրանդը։
Կևին դե Բրույնեի պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ լրանում է 2025 թվականի հունիսի 30-ին։